Դատարկված բրյուսելյան հյուրանոցներն առաջարկում են մինչև 71 տոկոս զեղչ՝ հայտնում է EU Observer-ը։ Հյուրանոցները ստիպված են գնալ նման քայլի, քանի որ շատ զբոսաշրջիկներ չեղարկում են իրենց ուղևորութունները՝ քաղաքում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով։
Ներկայում տեղի հյուրանոցների զբաղվածությունը կազմում է 20%։
Հյուրանոցներից մեկի մենեջերի խոսքով՝ մեծաթիվ չեղարկումներ են կատարվում, իսկ նոր ամրագրումներ գրեթե չկան։











































