Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գրող Աքրամ Այլիսլիին ազատ են արձակել 11 ժամ տևած հարցաքննությունից հետո։ Այդ մասին հայտարարել է նրա կրտսեր որդի Նաջաֆ Նաիբովը։
Նրա խոսքով՝ Այլիսլին ազատ է արձակվել երեկ երեկոյան՝ ժամը 20.00-ին, սակայն նրան զգուշացրել են, որ վերստին կանչելու են հետաքննության շրջանակներում։ Նաիբովն ընդգծել է, որ իրեն հայտնի չէ, թե ինչի հետ է կապված այդ հետաքննությունը:
«Ես չգիտեմ բոլոր մանրամասները։ Հայրս հավանաբար ավելի ուշ կպատմի ամեն ինչի մասին»,- ասել է նա, ապա ընդգծել է, որ գրողը որևէ կոնֆլիկտ չի ունեցել սահմանապահների հետ։ «Քարե երազներ» վեպի հրատարակումից հետո իրավապահ մարմինները չէին կանչել Այլիսլիին, որին երեկ ձերբակալել են Բաքվի օդանավակայանում՝ Վենետիկ մեկնելու փորձի ժամանակ։








































