Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային գազային միջանցքի նախագծի իրագործումը համապատասխանում է Եվրոպայի ռազմավարական շահերին և կօգնի դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարան երթուղիները։
Այդ մասին երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին. «Հարավային գազային միջանցքը շատ կարևոր քայլ է Եվրոպայի երկարաժամկետ ռազմավարական շահերի իրագործման պլանում։ Այն նա կարևոր է էնեգակիրների մատակարարման երթուղիների դիվերսիֆիկացման փորձերի տեսանկյունից»։
Հարավային գազային միջանցքը նախատեսում է Ադրբեջանի Շահ Դենիզ գազային հանքավայրի գազը TANAP-TAP գազատարների համակարգով հասցնել մինչև Իտալիայի հարավ։ Երթուղին անցնելու է Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի և Ալբանիայի տարածքներով։
TAP գազատարի սկզբնական հզորությունը կազմելու է տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր։








































