Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ուղևորվել է ԱՄՆ մասնակցելու միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին, որը տեղի կունենա Վաշինգտոնում մարտի 31-ից ապրիլի 1-ը, հայտնում է apsny.ge-ն:
Գեորգի Մարգվելաշվիլին կմասնակցի ԱՄՆ նախագահի կողմից համաշխարհային առաջնորդների պաշտոնական ընդունելությանը, ինչպես նաև գագաթնաժողովում ելույթ կունենա միջուկային անվտանգության թեմայով:












































