Wednesday, 01 05 2024
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության. «Հրապարակ»
Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
Քարաթափում. ռազմավարական նշանակության թերությունը
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով

Տիգրան Նաղդալյանի ցուցմունքը Հոկտեմբերի 27-ի քրեական գործով (փետրվար 2, 2000թ.)

«Առաջին լրատվական»-ը շարունակում է հրապարակել Հոկտեմբերի 27-ի քրեական գործով հարցաքննությունները:

Ստորև ներկայացնում ենք 1999 թվականին Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի լրացուցիչ հարցաքննությունը, որը վարել է քննիչ Ա. Եղոյանը:

 հ.13

գ.թ. 143-144գ               Տիգրան Հովհաննեսի Նաղդալյան

02.02.2000  Քննիչ՝ Ա. Եղոյան

13.05-14.30     /լր. հ. 12 գ.թ. 187-197, հ. 13 գ.թ. 97-103/

գ.թ.143.

ՀԱՐՑԵրբ, որտեղ, ինչ նկատառումներով, ում ներկայությամբ և ընդհանրապես ինչ պայմաններում եք դուք ՀՀ ԱԺի նիստերի դահլիճում տեղի ունեցած դեպքերի տեսագրության ժապավենները՝ տեսաերիզները տվել Ձեր տեղակալ Հ. Հարությունյանին և ինչու հատկապես նրան:

ՊԱՏԱՍԽԱՆ – ԱԺ դահլիճում կատարվածի տեսագրությունը երկու տեսաերիզների վրա, իմ պահանջով, տեսագրման դադարումից անմիջապես հետո ինձ մոտ է բերել Ազգային հեռուստատեսության գլխավոր ինժեներ Լ. Հովասափյանը: Դրանից հետո, քանզի տակավին պարզ չէր, թե ինչ զարգացում են ունենալու դեպքերը ես գերադասեցի տեսաերիզները հեռուստատեսությունում չպահել և, որպես իմ կողմից առավել վստահված անձերից մեկի, Հարություն Հարությունյանին խնդրեցի դրանք տեղափոխել որևէ ապահով վայր: Տեսաերիզները Հարությունին եմ՞՞՞ փոխանցել իմ աշխատասենյակում Ազգային հեռուստատեսության

 գ.թ.143. հ. երես

ծրագրերի տնօրեն Մ. Օրդյանը, փոխտնօրեն Ա. Արզումանյանը, իմ օգնական Ա. Բեգոյանը: Դա տեղի է ունեցել դեպքից 2 ժամ հետո:

ՀԱՐՑԻսկ երբ են տեսաերիզները վերադարձվել հեռուստատեսություն, ում կողմից են դրանք ետ բերվել և ե՞րբ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Որքան հիշում եմ, հաջորդ օրը տեսաերիզները հետ են բերվել հեռուստատեսություն: Ըստ հիշողության, դրանք բերել են Հարությունը կամ Ավետիս Բերբերյանը: Տեսաերիզները ես եմ խնդրել հետ բերել, բայց թե կոնկրետ ինչ հանգամանքներում, չեմ հիշում: Նշեմ նաև, որ երբ Հարությունը տեսաերիզները տարավ և վերադարձավ, ինձ ասաց, որ դրանք ապահով տեղում են, եթե չեմ սխալվում, իր ծանոթներից ինչ-որ մեկի քրոջ տանը:

ՀԱՐՑԴուք նշեցիք, որ տեսաերիզները հեռուստատեսության տարածքից դուրս են հանվել դեպքից մոտ 2 ժամ

 

 գ.թ.144.

հետո: Այդ ընթացքում տեսաերիզների հետ որևէ աշխատանք կատարվել է թե ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Այո, տեսաերիզները ինձ մոտ բերելուց հետո դրանք դեռ շուրջ երկու ժամ գտնվել են Ազգային հեռուստատեսության տարածքում: Իմ հանձնարարությամբ տեսաերիզներից մեկից պատճենում է իրականացվել ՙՀայլուր՚-ի ստուդիայում և մոնտաժվել է կարճ տարրերով,՞՞՞ ուր հանված էին հատկապես դաժան կադրերը, և այդ տարբերակն իբրև տեղեկատվություն սփռվել է ՙՀայլուր՚-ով, հետագայում կրկնվելով Հայաստանի ու աշխարհի տարբեր հեռուստաընկերությունների կողմից: ԱԺ-ի դահլիճից հեռարձակվածը, որ գրվել է երկու տեսաերիզների վրա, հետագայում որևէ փոփոխության չի ենթարկվել, բնօրինակ կասետների հետ որևէ գործողություն չի իրականացվել:

ՀԱՐՑՁեր մտավախությունը ինչի հետ էր կապված, որ տեսաերիզները որոշեցիք հեռուստատեսության տարածքից դուրս հանել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Նշեմ, որ ժամանակին հեռուստատեսությունում դեպք է եղել, երբ, օրինակ, Սարի թաղի Վրեժի խումբը գրավել էր հեռուստատեսությունը և քաշքշուկի հիմնական պատճառը հենց տեսաերիզ է եղել: Հոկտեմբերի 27-ին ստեղծված իրավիճակում, երբ անհայտ էր, թե ինչ է լինելու հետագայում, ես գերադասեցի, որպեսզի տեսաերիզները շենքում չմնան: Ճիշտ է, որևէ տեղեկատվություն այն մասին, թե հեռուստատեսությունը կարող է հարձակման թիրախ դառնալ, ես չունեի, բայց և այդ պահին չէի կարող լրիվ բացառել նման զարգացումը:

ՀԱՐՑԲացի տեսաերիզները տարածքից դուրս տանելն ու ապահով տեղ պահելու հետ կապված Ձեր հանձնարարությունից, դուք ՀՀարությունյանին այլ բնույթի հանձնարարություն

 

գ.թ.144. հ. երես

 

տվել եք թե ոչ: Եթե այո, ապա կոնկրետ էլ ինչ հանձնարարություններ եք նրան տվել այդ օրը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Հարություն Հարությունյանին հանձնարարվել է նաև դիմավորել ԱԱ նախարարությունից ուղարկված ստորաբաժանումներին, որ գալիս էին ուժեղացնելու Ազգային հեռուստատեսության շենքի պաշտպանությունը: Միաժամանակ այդ հանձնարարությունը տրվել է նաև իմ օգնական Արամ Բեգոյանին: Խնդիր էր դրվել ժամանող խմբի ղեկավարներին ներկայացնել շինությունները, ելքերն ու մուտքերը, ցուցաբերել պահանջվող օժանդակություն:

ՀԱՐՑԴուք Հ. Հարությունյանին հանձնարարել եք կապնվել Պահպանության գումարտակի հրամանատարի հետ և հեռուստատեսության շենքը պահպանելու համար օժանդակ ուժեր խնդրել: Եթե նման հանձնարարություն եք տվել, ապա Ձեզ առաջարկվում է հնարավորին չափ հիշել տրված հանձնարարության բովանդակությունը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Կրկին նշեմ, որ դեպքի մասին տեղեկացել եմ Ազգային հեռուստատեսության գլխավոր ինժեներ Լ. Հովասափյանիր, որը 17-ն անց 6 րոպեի սահմաններում վազքով մտավ իմ սենյակ և ասաց, որ ԱԺ շենքում կրակում են: Ես անմիջապես իմ սենյակի կոմուտատորով միացրի ԱԺ-ից ստացվող ազդանշանը և տեսա, որ ինչ-որ մեկը դատարկ դահլիճում գոռում և կրակահերթ է արձակում: Անմիջապես զանգահարեցի ԱԱ նախարարին, սակայն վերջինիս քարտուղարուհին տեղեկացրեց, որ նա քաղաքում չէ: Ես խնդրեցի կատարվողի մասին տեղյակ պահել բոլոր հնարավոր պատասխանատուներին և միջոցներ ձեռք առնել Ազգային հեռուստատեսության շենքի պաշտպանության համար: Դրանից անմիջապես հետո կանչեցի իմ օգնական Ա. Բեգոյանին և խնդրեցի զբաղվել նշված հարցով: Ավելի ուշ, երբ նա արդեն զեկուցեց, որ համապատասխան ստորաբաժանում է ուղարկվել, ես հանձնարարեցի նրան և Հ.  Հարությունյանին զբաղվել այն դիմավորելու գործով և կապ պահել ժամանող խմբի ղեկավարության հետ:

գ.թ.144ա

ՀԱՐՑՀ. Հարությունյանը իր ցուցմունքում նշել է, որ դեպքից հետո երբ ինքը մտել է Ձեր աշխատասենյակ Դուք նրան ասել եք, որ շտապ կապնվի պահպանության գումարտակի ղեկավարության հետ և օժանդակ ուժեր խնդրի, որովհետև ինչոր մարդիկ ԱԺ դահլիճ են մտել և գրավել այն և ինչոր խմբեր էլ հեռուստատեսություն են բարձրանում: Եթե Դուք նման հանձնարարություն եք տվել, այսինքն նման բովանդակությամբ հանձնարարություն եք տվել, կարող եք ասել ինչոր խմբերի հեռուստատեսություն գալու մասին ինֆորմացիա Ձեզ որտեղի՞ց:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ինչպես արդեն նշեցի Հ. Հարությունյանին և Ա.  Բեգոյանին հանձնարարել եմ կապի մեջ լինել պահպանության գումարտակի ղեկավարության հետ: Այդպիսի հայտարարություն, թե հատուկ ինչ-որ խմբեր են գալիս հեռուստատեսություն, իմ կողմից չի արվել: Ես նշել եմ, որ դա չի կարելի բացառել: Այսինքն, Հ. Հարությունյանին և Ա.  Բեգոյանին ասել եմ այդ հարցով զբաղվեք, քանի որ չի բացառվում, որ ինչ-որ խմբեր էլ են շարժվում են՝ հեռուստատեսությունը գրոհելու: Ինչ վերաբերվում է Հ. Հարությունյանի ցուցմունքին այն մասին, թե ես ասել եմ, որ խմբեր են բարձրանում հեռուստատեսությունը գրավելու, ապա նման կատեգորիկ բան ես չեմ ասել, քանզի նման տեղեկատվությոնւն չեմ ունեցել: Ենթադրաբար, Հ. Հարությունյանն ի նկատի է ունեցել ավելի վերը շարադրվածը:

ՀԱՐՑՏեղի ունեցող դեպքերի կապակցությամբ ՀՀ Ազգային հեռուստատեսության գործունեությունը ըստ իրավիճակի կարգավորելու համար Դուք ում հետ եք խոսել, խորհրդակցել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Դեպքից հետո իմ առաջին զանգը եղել է Ազգային անվտանգության նախարարի ընդունարան: Դրանից հետո Ազգային հեռուստատեսության գործունեության համակագրումն իրականացրել եմ կապ պահելով նախագահական նստավայրի հետ: Հիմնական կապավորն այնտեղից եղել է գ.թ.144ա. հ. երես

նախագահի մամուլի ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը: Ավելի քիչ հաճախականությամբ հեռախոսազրույցներ եմ ունեցել Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանի, օգնական Արմեն Գևորգյանի և աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի հետ: Մասնավորապես, պրն. Հարությունյանը հիմնականում ինձ էր փոխանցում Նախագահի նկատառումները եթեր տրվող տեղեկատվության առումով, իսկ վերջին փուլում կարգավորում էր Նախագահի և Ն. Հունանյանի հայտարարությունները հեռարձակելու գործընթացը: Հիշյալ հայտարարությունների տեքստերը հեռախոսով ինձ թելադրել է Արմեն Գևորգյանը: Հ. Պետրոսյանն ու Վ. Գաբրիելյանը հիմնականում ինձ էին փոխանցում պաշտոնական տեղեկատվություն:

ՀԱՐՑ – Այդ օրը գիշերը Դուք ԱԺ դահլիճում գտնվող Ն.  Հունանյանի հետ հեռախոսով խոսել եք թե ոչ, եթե այո, ապա Ձեր զրույցի թեման ինչ է եղել և ինչպես եք կապնվել նրա հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Այդ գիշեր ես Ն. Հունանյանի հետ չեմ զրուցել: Ընդհանրապես, ԱԺ դահլիճ զանգահարում էի այնտեղի քաղաքային հեռախոսահամարով, որ ինձ էր փոխանցել Հասմիկ Պետրոսյանը: Գիշերվա ընթացքում դահլիճ եմ զանգել 2-3 անգամ և հիմնականում զրուցել եմ այնտեղ գտնվող Տ. Նազարյանի հետ: Եթե չեմ սխալվում զանգերիցս մեկին պատասխանել է Շահեն Կարամանուկյանը, մեկ ուրիշին՝ Անդրանիկ Մարգարյանը: Հիմնականում հետաքրքրվել եմ դահլիճում տիրող իրավիճակով ու նաև Տ. Նազարյանին փոխանցել Նաիրիին այլ հեռուստաընկերություններով եթե տրամադրելու առնչությամբ Նախագահի մոտ ստեղծված անհանգստությունն ու խնդրել հնարավորության սահմաններում հետագայում կանխել դա:

գ.թ.144բ.

ՀԱՐՑ – Գործով տվյալներ են ձեռք բերվել, որ այդ օրը գիշերը ժամը 04-ի սալհմաններում Դուք հեռախոսային կապ եք հաստատել ԱԺ նիստերի դահլիճում գտնվող Ն. Հունանյանի հետ: Ձեզ առաջարկվում է ասել, թե ինչ հեռախոսներով է կապ հաստատվել և ինչ եք խոսել Ն.  Հունանյանի հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Այդ օրը ոչ ժամը 04-ին, ոչ որևէ այլ ժամի որևէ հեռախոսից ես Նաիրի Հունանյանի հետ կապ չեմ հաստատել, նրա հետ որևէ թեմայի շուրջ չեմ խոսել:

ՀԱՐՑ – Դուք Ձեր բջջային հեռախոսի ապարատը այդ օրը որևէ մեկին փոխանցել եք թե ոչ, եթե այո, ապա ում և ինչու:

ՊԱՏԱՍԽԱՆ – Որքան ես հիշում եմ, իմ ապարատը մշտապես ինձ մոտ է եղել: Չեմ հիշում, որ որևէ մեկին ես այն որևէ նպատակով կամ պատրվակով փոխանցած լինեմ:

ՀԱՐՑ – Այդ օրը ժամը 04-ին Ձեր աշխատասենյակում գտնվող Արմեն Արզումանյանին ասել եք, որ ցանկանում եք նրա անունից զանգել և հեռախոսի մոտ կանչել Նաիրի Հունանյանին, եթե այո, ապա ինչու և ում ներկայությամբ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Հոկտեմբերի 27-ի գիշերը տասնյակ տարբերակներ են քննարկվել տեղեկատվության կազմակերպման վերաբերյալ: Կոնկրետ կարող եմ հիշել, թե ի վերջո որ քայլերն են ձեռնարկվել, Իսկ թե ինչ է քննարկվել, ցավոք չեմ կարող հիշել: Գալով տրված հարցին, ըստ այդմ, կարող եմ պատասխանել, որ Արմեն Արզումանյանին ամենայն հավանականությամբ ես նման բան չեմ առաջարկել, քանի որ Նաիրի Հունանյանի հետ զրուցելու ցանկություն չեմ ունեցել և անհրաժեշտոթյունը չեմ զգացել: Ավելին, երբ հերթական անգամ խոսում էի Տիգրան Նազարյանի հետ, վերջինս ասաց, թե Նաիրին մոտակայքում է և եթե ցանկություն

գ.թ.144բ. հ. երես

կա, ապա կարող է հեռախոսը փոխանցել նրան: Ես ասացի, որ Նաիրիի հետ խոսելու որևէ բան չունեմ: Այս վերջին խոսակցության ստույգ ժամը չեմ կարող ասել, բայց ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել գիշերը:

ՀԱՐՑ – Վերջին հաշվով Ն. Հունանյանը եղել է Ձեր ընկերը, ինչու չեք ցանկացել օգտվել ընձեռնված այդ հնարավորությունից և խոսել նրա հետ, ինչն է Ձեզ կաշկանդել այդ բանը անել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Միակ կաշկանդողը կատարված ոճրագործությունն էր, որից հետո, այն էլ այդ պահին, նրա հետ զրուցելու ցանկություն, բնականաբար, չէր կարող լինել:

ՀԱՐՑ – Իսկ նույն հարցով Դուք դիմել եք արդյոք Հ.  Հարությունյանին, ասելով, որ նրա անունից եք ցանկանում հեռախոսի մոտ կանչել Ն. Հունանյանին:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ինչպես և Արմեն Արզումանյանի պարագայում, չեմ հիշում, որ նման բան առաջարկած լինեմ Հ. Հարությունյանին:

ՀԱՐՑ – Կարո՞ղ եք ասել, թե ԱԺ-ի դահլիճում գտնվող լրագրող Տ.  Նազարյանի մոտ ինչ ձեռքի հեռախոս է գտնվել, եղել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Չեմ կարող ասել, թե ինչ հեռախոս է եղել Տ.  Նազարյանի մոտ: Ես նրա հետ կապ եմ հաստատել դահլիճում առկա քաղաքային հեռախոսով:

ՀԱՐՑ – Իսկ այդ օրը Դուք Ա. Արզումանյանի հետ բջջային հեռախոսով կապ հաստատել եք թե ոչ: Եթե այո, ապա ինչ անհրաժեշտությունից ելնելով:

ՊԱՏԱՍԽԱՆ – Քիչ հավանական եմ համարում, որ բջջային հեռախոսով զանգած լինեմ Արմենին, քանի որ նա մշտապես հեռուստատեսությունում է եղել:

ՀԱՐՑ – Իսկ ինչ մակնիշի հեռախոսաապարատներ են եղել դահլիճում գտնվող Տիգրան Նազարյանի մոտ և Արմեն Արզումանյանի մոտ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Տիգրան Նազարյանի հեռախոսի մասին տեղյակ չեմ, ինչ մնում է Արմեն Արզումանյանին, ապա նրանը «Sony» մակնիշի հեռախոս է:

ՀԱՐՑ – Իսկ Ա. Արզումանյանի հեռախոսը միշտ

 գ.թ.144գ.

 է գտնվել նրա մոտ թե նա իր հեռախոսը որևէ մեկին տված է եղել այդ գիշեր:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ինչքան ես գիտեմ, Արմենի հեռախոսը մշտապես իր մոտ է եղել: Հիշում եմ անգամ մի դիպված, որ ուշ գիշերին լիցքավորման դրած նրա հեռախոսը անփութորեն վայր էին գցել և պարզվեց, որ անտենան կոտրվել է:

ՀԱՐՑ – Դուք նշեցիք, որ Ա. Արզումանյանի 40 63 80 բջջային հեռախոսահամարով այդ օրը չեք զանգահարել, քանի որ նա միշտ եղել է հեռուստատեսությունում: Այդ դեպքում կարող եք ասել ինչ հարցերով եք Դուք դեպքից հետո 8 անգամ նրա հետ հեռախոսակապ հաստատել, համաձայն Ձեզ ներկայացված Արմենտելի տեղեկանքի:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ես նշել եմ, որ քիչ հավանական եմ համարում հեռախոսակապ հաստատելը Արմենի հետ, սակայն դա չեմ բացառել: Դեպքի գիշերը Ազգային հեռուստատեսությունը յուրաքանչյուր 30 րոպեն մեկ «Հայլուր» է թողարկել: Այդ ընթացքում Արմեն Արզումանյանը եղել է «Հայլուր»-ի տաղավարում, ես՝ իմ աշխատասենյակում: Հավանական է, որ այդ ընթացքում մենք կապված լինենք եթեր հեռարձակվող տեղեկատվությունը ճշտելու կամ լրացնելու առնչությամբ:

ՀԱՐՑ – Գործի քննությամբ պարզվել է, որ ԱԺ-ի մոտ գտնվող «ՇՀԿ»-ն անջատվել է, քանի որ անձնակազմը վախեցել և հեռացել է, 2-րդ ՇՀԿ-ն ինչ նպատակով է ուղարկվել ԱԺ-ի մոտ և ում հանձնարարությամբ:

 ՊԱՏԱՍԽԱՆ – 2-րդ ՇՀԿ-ն Ազգային ակադեմիայի մոտ է ուղարկվել իմ հրահանգով, «Հայլուր»-ի թողարկումներում ցույց տալու համար, որ իրավիճակը լիովին վերահսկվում է իշխանությունների կողմից: Այնտեղ հերթապահել է մեր թղթակից Բաղդասար Մհերյանը, որն էլ 1 անգամ մտել է եթեր: Այնուհետև, Նախագահի անունից մեզ փոխանցվեց, որ դա նպատակահարմար չէ շարունակել և ՇՀԿ-ն այլևս եթեր չմտավ: Ձեր մյուս հարցին պատասխանում եմ,

գ.թ.144գ. հ. երես

որ սույն ցուցմունքումս նշված փաստերիվ վերաբերյալ հակառակ բանն ասող ցանկացած անձի ներկայությամբ պատրաստ եմ առերես հարցաքննվել: Ցուցմունքը գրված է իմ ձեռքով, ճիշտ է, որի համար ստորագրում եմ:

Տիգրան Նաղդալյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում