Friday, 03 07 2026
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ

Ուշագրավ ուղերձ զինված բանդայի գործով

Նորք-Մարաշի կամ զինված բանդայի հայտնի գործի վերաբերյալ այսօր հրապարակվել են նոր մանրամասներ: Քննությունն իրականացնող կառույցի՝ ԱԱԾ քննչական բաժնի պետի տեղակալը հայտարարել է, որ զինված խումբը թիրախավորել էր Հայաստանի երեք նախագահներին և պետական ինստիտուտներ: Սա իհարկե գործում հետաքրքիր շրջադարձ է: Բանն այն է, որ զինված հանցախմբի գործի, այսպես ասած, բացահայտումը դարձավ ներքաղաքական մեծ արձագանքի առիթ: Ըստ որում՝ հատկանշական է, որ բանդայի բացահայտումից հետո ծավալվեցին ուշագրավ ներքաղաքական և ներիշխանական զարգացումներ, սկսվեց ներհամակարգային վերադասավորումների, կադրային փոփոխությունների բավականին հագեցած մի գործընթաց, որի արդյունքում, դատելով այդ գործընթացի այսպես ասած արտաքին հատկանիշներից, Սերժ Սարգսյանը ամրացրեց իր իշխանությունը, անցկացրեց Սահմանադրական փոփոխությունները, ձեռնամուխ եղավ Ընտրական օրենսգրքի մշակմանը և ըստ էության հետ կանգնեց վարչապետ չլինելու վերաբերյալ հայտարարությունից՝ ասելով, որ միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից են կախված իր հետագա քաղաքական ծրագրերը:

12919408_1161621787211204_474808732_o

Այս ուղեծրում Նորք-Մարաշի գործը դարձավ յուրօրինակ մեկնակետ՝ հիմք տալով շատերին եզրակացնել, որ այս գործը Սարգսյանի համար գործիք կամ մահակ էր ողջ համակարգի գլխին, ինչի միջոցով էլ հենց բացվեց հետագա վերադասավորումների ճանապարհը կամ արահետը: Եվ այս տեսանկյունից հետաքրքրական է, որ այժմ հայտարարվում է այն մասին, որ թիրախում եղել է ոչ միայն գործող իշխանությունը, այլ նաև նախկին նախագահները: Այստեղ հետաքրքրական է արձանագրել նախկին նախագահների քաղաքական կարգավիճակը: Տեր-Պետրոսյանը կիսաակտիվ քաղաքականության մեջ է, իսկ Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես ստվերում:

Ավելին՝ Սերժ Սարգսյանի դիրքերի նկատելի ամրացման գործընթացը, ըստ էության, էլ ավելի նվազեցրեց նախկին նախագահների տեսակարար կշիռն ու գործակիցը: Եվ այս առումով առավել ևս հետաքրքրական է, որ հայտարարվում է նաև նրանց թիրախ լինելու մասին: Այսինքն՝ ըստ էության, հայտարարվում է, որ բացահայտելով հանցախումբը Սերժ Սարգսյանը ոչ միայն իր իշխանության հարցերն է լուծել, ինչպես փորձում էին պնդել նաև հենց նախկին նախագահներին ներկայացնող շրջանակներ, այլ նաև լուծել է նրանց անվտանգության հարցերը: Սա իսկապես հետաքրքրական շրջադարձ և հաղորդագրություն է:

Սրանով Սերժ Սարգսյանը փորձում է նրանց զրկե՞լ Նորք-Մարաշի գործով և դրա համատեքստում հետագա զարգացումների առումով իրեն քննադատելու հիմքերից, առնվազն բարոյական հիմքերից՝ ցույց տալով, որ նաև նրանց կյանքն է փրկել, թե՞ փորձում է նրանց ակնարկել, որ, ըստ էության, բոլորը միևնույն նավակում են, և պետք է վերջապես դադարեցնել այդ նավակ տորպեդահարելը, քանի որ եթե մի բան լինի իրեն, ապա կխորտակվեն բոլորը: Այս դեպքում, իհարկե, հարց կառաջանա, թե ինչու է Սերժ Սարգսյանը հղում այդ մեսիջը, եթե մինչ այդ կարծեք թե ամրացրել է իր դիրքերը և նվազեցրել նախկինների գործակիցները: Թե՞ Սարգսյանը համարում է, որ այդ իրավիճակում նախկին նախագահները առավել հակված կլինեն ընդունել, այսպես ասած, համատեղ գործելու առաջարկը կամ պարզապես աջակցել իր ծրագրերին:

Հետաքրքրականն այն է, իհարկե, թե ինչո՞ւ է կամ ի՞նչն է, որ Սարգսյանի մոտ առաջացրել է նախկին նախագահների աջակցության անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում