Իլինոյս նահանգի TimberCreek Bed & Breakfast հյուրանոցի տիրոջը տուգանել են 80 000 դոլարով հաստատությունը համասեռամոլների զույգի ամուսնության արարողության համար վարձակալության տալուց հրաժարվելու պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Թոդ և Մարկ Վևենները մինի-հյուրանոցի տիրոջ՝ Ջիմ Վելդերի հետ կապվել են 2011 թ. էլեկտրոնային փոստով: Ի պատասխան իր հաստատությունում միջոցառումն անցկացնելու զույգի ցանկությանը՝ հյուրանոցի տերը զույգին մերժել է և միասեռական կապերը որակել է «անբարոյական և անբնական»:
Իլինոյս նահանգի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը ձեռնարկատիրոջը պարտավորեցրել է զույգին տուգանք վճարել հուզական ցնցման համար: Վևենները 15 000-ական դոլար կստանան: Մնացած փողը կուղղվի փաստաբանների ծառայությունների համար և ծախսերի վճարմանը: «Մենք ուրախ ենք, որ մեր զույգը դիմացավ նման մերժմանը, մեզ նվաստացնելու և քննադատելու փորձին»,- ասում է Թոդ Վևենը:
Գեյ-ամուսնություններն ԱՄՆ ամբողջ տարածքում օրինականացվել են 2015 թ. հունիսի 26-ին: Իլինոյս նահանգում միասեռական քաղաքացիական միություններն օրինականացված են 2011 թվականից:












































