«Բարսելոնա»-ի և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժերեմի Մատյեն վնասվածք է ստացել Ռուսաստանի ընտրանու դեմ ընկերական հանդիպման ժամանակ:
Այսօր ֆուտբոլիստը բժշկական խորացված հետազոտություն կանցնի «Բարսելոնա»-ում:
Այդպիսով, ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում ապրիլի 2-ին կայանալիք «Ռեալ»-ի դեմ հանդիպումը:









































