Georgia Online-ի փոխանցմամբ՝ 2016 թվականից Վրաստանում սկսել է գործել հատուկ ծրագիր, որի նպատակը Ադրբեջանից զբոսաշրջիկներ ներգրավելն է։ Ընդգծվել է երկու ուղղություն, որոնցով պետք է զբաղվի կառավարությունը։
1. Զբոսաշրջիկներ ներգրավելու համար անհրաժեշտ է բարձրացնել ծառայության որակը՝ նրա արժեքի առավելագույն հնարավոր նվազեցման պայմաններում։ Մասնավորապես, մեծ ուշադրություն է հատկացվելու ժամանակավոր բնակատեղիների գներին։
Ներկա դրությամբ Վրաստանում այդ ցուցանիշն ընդունելի է միջին վիճակագրական զբոսաշրջիկի համար։ Եթե հաջողություններ գրանցվեն այդ ուղղությամբ, ապա կաճի Ադրբեջանից զբոսաշրջիկների հոսքը Վրաստան։
2․ Որպեսզի երկիր այցելող հյուրերին ընձեռվի զվարճանալու լայն հնարավորություն, անցկացվելու են մի շարք միջոցառումներ՝ օրինականացնելու համար խաղային հաստատությունները։ Այդ ուղղությամբ առաջին քայլերից մեկը լինելու է ամռանը Թբիլիսիում «Միլենիում» հյուրանոց-խաղատան շահագործման հանձնումը։ Բացի դրանից՝ բարեփոխումներ են անցկացվելու օնլայն-խաղատան ոլորտի կարգավորման համար։ Խաղային բիզնեսը ներկայումս Վրաստանում գտնվում է ակտիվ զարգացման փուլում, քանի որ իշխանությունները շահագրգռված են այն եկամուտներով, որոնցով լցվում է գանձարանը։











































