Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը ապրիլի 24-ին Փարիզում, Լիոնում ու Մարսելում կանցկացնի միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին։
Nouvelles d`Armenie-ի փոխանցմամբ՝ Փարիզում արդարության երթը կմեկնարկի Կոմիտասի հուշարձանից, Լիոնում միջոցառումը կանցկացվի հայկական եկեղեցու մոտ, իսկ Մարսելում տեղի հայերը երթով կանցնեն 1915-ի ապրիլի 24-ի պողոտայից մինչև Թուրքիայի հյուպատոսություն։






































