Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) համակիրները Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կրկին հիմնել են իրենց վրանը։ Դա տեղի է ունեցել այսօր։
PKK-ի համակիրները նախորդ շաբաթ նույնպես վրան էին տեղադրել Բրյուսելում, ինչը հարուցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խիստ դժգոհությունները։
Թուրքական կողմի բողոքներից հետո Բրյուսելում վերացվել էր PKK-ի վրանը, և ահա այն կրկին տեղակայվել է։ PKK-ի վրանը տեղադրվել է Բրյուսելում գտնվող ԵՄ Խորհրդի շենքի հետնամասում։









































