Եգիպտական օդանավն առևանգող տղամարդը եգիպտացի է՝ Իբրահիմ Սամահան։ Նա խնդրում է իրեն տրամադրել թարգմանիչ և քաղաքական ապաստան՝ հայտնում է Sky News-ը։
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տղամարդը կարող էր անձնական դրդապատճառներ ունենալ, քանի որ նախկին կինը գտնվում է Կիպրոսում։
Ներկայում օդանավում մնում են 4 օտարերկրացիներ և անձնակազմի անդամները, մնացած բոլոր ուղևորներն ազատ են արձակվել։
«Ալ-Արաբիայի» փոխանցմամբ՝ տղամարդը սկզբում օդաչուից պահանջել է ուղևորվել Ստամբուլ, սակայն օդաչուն մերժել է վառելիքի սղության պատճառով։








































