Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

ԱՄՆ-ում Էրդողանին սպասվում է սառը ընդունելություն. WSJ

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը սկսում է իր այցն ԱՄՆ, որը հեշտ չի լինելու: Սպիտակ տանն արդեն իսկ հայտարարել են, որ ԱՄՆ նախագահը չի հանդիպելու Թուրքիայի նախագահի հետ:

Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև կուտակվել են զայրացնող ոչ քիչ գործոններ, և «վերաբեռնումը» պետք է ակնկալել արդեն Սպիտակ տան նոր ղեկավարից:

Էրդողանը ժամանում է Վաշինգտոն՝ միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որին մասնակցելու է նաև Բարաք Օբաման: Սակայն նրանց միջև անձնական հանդիպում նախատեսված չէ: ԱՄՆ նախագահը չի մասնակցի նաև Մերիլենդում թուրքական մզկիթի բացմանը, որտեղ նրան առաջարկել էր հանդիպել Էրդողանը: Օբամայի փոխարեն Թուրքիայի նախագահի հետ հանդիպելու է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

Էրդողանի ամերիկյան այցը կայանալու է մարտի 29-ից մինչև ապրիլի 4-ը: The Wall Street Journal-ը կանխատեսում է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահին սպասվում է սառը ընդունելություն: Պարբերականը թուրք-ամերիկյան հարաբերություններում խնդրահարույց հարցերի թվում նշում է քրդերի դեմ Էրդողանի պայքարը, ինչպես նաև ընդդիմությանն ու ԶԼՄ-ներին ճնշումները:

Պարբերականն ընդգծում է, որ Էրդողանի ամերիկյան այս այցը զգալիորեն տարբերվելու է 2013 թվականին նրա ամերիկյան այցից: Այն ժամանակ Օբաման թուրք գործընկերոջն ընդունել է պատիվներով և ամեն կերպ ցուցադրել է նրան իր դիրքը:

Օբամայի ու Էրդողանի՝ երբեմնի ընկերական հարաբերությունները վերջին շրջանում իսկապես վատթարացել են սիրիական հակամարտության ֆոնին: Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի կարևոր դաշնակից, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դժգոհ է, որ Վաշինգտոնն աջակցում է քրդական ջոկատներին, որոնց նա այդ երկրում դասում է ահաբեկչական խմբավորումների թվին:

ԱՄՆ-ի համար քրդական մարտական խմբավորումները դաշնակիցներ են Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում: Էրդողանն ակտիվորեն դժգոհել է քրդերին ԱՄՆ-ի աջակցության համար և փետրվարի կեսին հայտարարել է, որ քրդերի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը «հանգեցրել է արյան գետերի»:

Օբաման իր հերթին ավելի վաղ թուրք առաջնորդին կոչ էր արել դադարեցնել Սիրիայի տարածքում քրդերի դիրքերի հրետակոծությունները: Թուրքիան հարվածներ է հասցնում փետրվարի 14-ից՝ վստահեցնելով, որ պայքարում է ահաբեկչության դեմ:

Այսօր, երբ Սիրիայում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հովանու ներքո սկսվել է քաղաքական կարգավորման գործընթաց, Թուրքիան՝ որպես քաղաքական ակտիվ խաղացող, գործնականում մնացել է խաղից դուրս վիճակում:

Բացի այդ, ԱՄՆ-ը գոհ չէ, որ Անկարան ճնշում է գործադրում ԵՄ իշխանությունների վրա՝ սպառնալով մեծացնել դեպի Եվրոպա միգրացիոն հոսքը: Վաշինգտոնը չի կարող չզգալ, թե որքան արդյունավետ է Էրդողանի այդ շանտաժը, ով ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը ԵՄ-ի վրա:

ԱՄՆ-ում կայանալիք մամուլի ասուլիսների ժամանակ Էրդողանը կարող է բախվել նաև թուրքական ներքին քաղաքականության վերաբերյալ տհաճ հարցերի, որոնք մասնավորապես վերաբերելու են հումանիտար ոլորտում տիրող վիճակին ու լրագրողների իրավունքներին: ԱՄՆ-ում լիբերալ բազում պարբերականներ բացահայտ կերպով Էրդողանին անվանում են բռնապետ:

Փենսիլվանիա նահանգում, որը գտնվում է Վաշինգտոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, ապրում է Էրդողանի ամենամեծ թշնամին՝ թուրք իմամ Ֆեթհուլլահ Գյուլենը: Վերջինս լուրջ ազդեցություն ունի Թուրքիայի նախագահի հակառակորդների վրա երկրի ներսում և շատերի կողմից դիտարկվում է որպես վտարանդիության մեջ գտնվող ընդդիմության առաջնորդ:

Էրդողանի այցից քիչ առաջ ԱՄՆ-ում կալանավորվել է թուրք ազդեցիկ գործարար Ռեզա Զարաբը, ով, մամուլի տվյալներով, կապված է եղել Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հետ: Թուրք գործարարն ԱՄՆ տարածքում կազմակերպել է ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ Իրանի հետ առևտուր:

Փորձագետները հակված չեն կարծել, թե Օբաման ու Էրդողանը կկարողանան բարելավել իրենց հարաբերությունները, և որ Էրդողանի համար ներկայումս կարևոր է հարաբերություններ կառուցել ԱՄՆ նոր ղեկավարության հետ: ԱՄՆ նախագահի պաշտոնում Օբամայի լիազորություններն ավարտվելու են տարեվերջին:

Չի բացառվում, որ Էրդողանն իր ամերիկյան այցը կարող է օգտագործել՝ հանդիպելու համար ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պոտենցիալ թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որը վերջին հարցումների համաձայն՝ ունի ԱՄՆ նոր առաջնորդ դառնալու ամենամեծ հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում