EgyptAir ավիաընկերության զավթված Airbus A320 օդանավում կարող է ռումբ լինել՝ հայտնում է Associated Press գործակալությունը։
Ներկայում օդանավը, որը ներքին չվերթ էր իրականացնում Ալեքսանդրիայից Կահիրե, գտնվում է Լարնակայի օդանավակայանում։
Ինչպես իր հերթին հայտնում է Reuters-ը՝ օդանավի զավթումն իրականացրել է մեկ մարդ։ Գործակալության աղբյուրների տվյալներով՝ օդանավում եղել է մոտ 60 մարդ։
Օդանավի զավթման տեղեկությունը հաստատել են Կիպրոսի ԱԳՆ-ն, ինչպես նաև EgyptAir-ը։
Լարնակայում աշխատում է ճգնաժամային շտաբ, սակայն առևանգողները դեռևս կապի դուրս չեն եկել և ոչ մի պահանջ չեն առաջադրել։ Օդանավակայանը փակ է, ժամանող չվերթները վերաուղարկվում են այլ օդանավակայաններ։










































