Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներին հաջողվել է ինքնուրույն կոտրել արգելափակված iPhone-ը, որը պատկանել է դեկտեմբերի 3-ին Սան Բեռնարդինոյում (Կալիֆոռնիա) խաղաղ քաղաքացիների վրա հարձակման մասնակից Սաիդ Ֆարուկին՝ փոխանցում է BBC-ն։
Դեռևս չի հաղորդվում, թե ինչպես է բյուրոյին հաջողվել հասանելիություն ստանալ տեղեկատվությանը, սակայն արդեն հայտնի է, որ հեռախոսի կոտրման հարցով աղմկալի դատավարությունը սմարթֆոնն արտադրող Apple ընկերության հետ կավարտվի։








































