Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին Քուվեյթի կառավարության ներկայացուցչի հետ քննարկել է Էրմիտաժի մասնաճյուղի բացման հնարավորությունը նրանց տարածքում, հայտնում է TASS-ը: Այդ մասին ռուս նախարարը հայտնել է բանակցությունների արդյունքում:
Նրա խոսքերով` քուվեյթյան կողմը շատ հետաքրքրված է մասնաճյուղի բացման տեխնոլոգիայով:
Նախարարը նշել է, որ այդպիսի մասնաճյուղի բացման գործընթացը Քուվեյթի համար ավելի շահավետ է, քան օրինակ Լուվրի մասնաճյուղը ԱՄԷ-ում:
Ըստ Մեդինսկու` պետությունն աջակցում է արտասահմանում մեծ դաշնային թանգարանների բացմանը:









































