Saturday, 13 06 2026
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային

Շվեյցարական տեխնոլոգիայով կառուցված պանրի գործարանի տերը փախել է Հայաստանից

Լոռու մարզի Կաթնառատ գյուղում կառուցված «Կալինինոյի Գրաֆ Գոտլիբ պանրագործարան»-ը, որը ժամանակին կառուցել են Շվեյցարիայից ժամանած վարպետները՝ շվեյցարական տեխնոլոգիայով, շուրջ երեք տարի ոչ միայն սնանկացել է, այլև գործարանի տերը բիզնեսն անտեր թողել, հեռացել է երկրից:

Նշենք, որ սա Հայաստանում արձանագրված երկրորդ դեպքն է, երբ սնանկացած գործարարը բիզնեսը թողնում ու անհետանում է: ժամանակ առաջ մենք գրել էինք, որ բիզնեսը՝ գործարանն ու ձկնարտադրության ջրավազանները թողել, հեռացել է «Յունիֆիշ»-ի սեփականատերը:

Ինչ վերաբերում է «Կալինինոյի Գրաֆ Գոտլիբ պանրագործարան»-ին, ապա այս ընկերության սնանկության գործերով կառավարիչ Լևոն Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընկերությունը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել «Յունիբանկ»-ի պահանջով, քանի որ չի կատարել վարկային պարտավորությունները: Ընկերության սեփականատերը՝ Արշավիր Խաչատրյանի դեմ ժամանակին քրգործ է հառուցվել և հայտարարվել է հետախուզում, սակայն, հետո այն կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով:

Փետրվարի 26-ին հայտարարվել է ընկերության՝ «Յունիբանկ»-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդի մասին: Թե ինչն է եղել պանրի գործարանի սնանկության պատճառը, սնանկության գործերով կառավարիչը չգիտի: «Երբ որ տերը գտնվի, կասի՝ ինչ պատճառներով է փախել: Կարծում եմ՝ դա եղել է ընկերության սխալ ղեկավարման արդյունքում: Վարկերը վերցրել է, պարտավորությունը չի կատարել, ընկել է սնանկության մեջ»,- ասաց Լևոն Պետրոսյանը: Նրա խոսքերով՝ տերը՝ Արշավիր Խաչատրյանն իրեն սկզբում մի երկու անգամ զանգել է Ռուսաստանից, սակայն հետո կապը կտրվել է:

Փետրվարի 26-ին պանրի գործարանի գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: «Կալինինոյի Գրաֆ Գոտլիբ պանրագործարան»-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի կողմից գույքի կրկնաճուրդը տեղի կունենա մարտի 30-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում:

Աճուրդի մեկնարկային գինը կազմել է 10 մլն 760 հազար դրամ: Աճուրդի է հանվելու Լոռու մարզի Կաթնառատ գյուղում գտնվող և Արշավիր Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 526․9 քառ. մետր պանրի գործարանը՝ 9 մլն 800 հազար դրամով,նաև Կաթնառատ գյուղում գտնվող և սեփականատիրոջ եղբորը՝ Անդրանիկ Խաչատրյանին պատկանող անասնապահական համալիրը: Սնանկության կառավարչի խոսքերով՝ անասնապահական համալիրից առկա են միայն պարիսպը, երկաթբետոնյա սյուները և ֆերմաները, հողամասի մակերեսը` 8 հեկտար: Հողի կադաստրային արժեքը մուծված չէ: Անասնապահական համալիրի արժեքը կազմում է 960 հազար դրամ: Լևոն Պետրոսյանի խոսքերով՝ գործարանը ևս թալանված վիճակում է. «Շվեյցարիայից են եկել, մոնտաժել այդ գործարանը, որը թալանել, տարել է տերը»:

Լոռու մարզի Աչաջուր գյուղի գյուղապետ Ռուբիկ Ղազարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ գործարանը նախ եղել է «Տաշիր» պանրի գործարանի մասնաճյուղը, ապա վաճառվել է Արշավիր Խաչատրյանին: Դրանից հետո 2-3 տարի գործարանը նորմալ աշխատել ու արտադրանք է տվել, գյուղացիներից ոմանք աշխատել են այդտեղ, սակայն հետո անհայտ պատճառներով սնանկացել է:

Գյուղապետ Ռուբիկ Ղազարյանի խոսքերով՝ Հայաստանից անհայտ ուղղությամբ հեռացած Արշավիր Խաչատրյանը համայնքին ևս հսկայական պարտքեր ունի: Մեր հարցին ի պատասխան գյուղապետը հավաստիացրեց, որ գործարանը երբևէ առնչություն չի ունեցել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ու նրա «Տաշիր Գրուպ»-ի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում