Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն վստահ է, որ Վրաստանը վիզային ռեժիմի ազատականացման տեսանկյունից վերջնական արդյունքի կհասնի ամռանը:
«Ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք այն արդյունքին, որի համար մեր երկիրը պայքարում է տարիներ շարունակ: Այդ ուղին վրացի ժողովրդի կողմից ընտրվել է դեռ Մերաբ Կոստավայի ու Զվիադ Գամսախուրդիայի ժամանակ:
Մեր անցած ուղին շատ բարդ է: Մի քանի տարվա ընթացքում իրականացվել են շատ կարևոր բարեփոխումներ, շատ կարևոր բարեփոխումներ իրականացրել է նաև մեր կառավարությունը: Ժողովրդավարության ուղղությամբ կատարվել են շատ կարևոր քայլեր, և ես կարծում եմ, որ ոչ ոք և ոչինչ չեն կանգնեցնի այդ շարժումը»,- ասել է նա:








































