Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեկը նախօրեին մասնակցել է «Ջեիմմի Ֆելոնի հետ գիշերային շոուին»՝ հայտնում է GoGetNews.info-ն:
Երբեմն այդ ծրագրի հյուրերին առաջարկում են Pup quiz անցնել, ինչը մոտավորապես թարգմանվում է որպես «շնիկների վիկտորինա»:
Այս շաբաթ համաշխարհային վարձույթի է հանվել «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմը, որում Աֆլեկը ևս խաղացել է:
Շոուի կազմակերպիչները որոշել են վիկտորինան բազմազան դարձնել կինոպրեմիերայի կապակցությամբ և շներին սուպերհերոսների շորեր են հագցրել: Դերասանը չի կարողացել պատասխանել հարցերի մեծ մասին, օրինակ՝ թե ինչ թռչուններ են ապրում հարավային Ամերիկայի անտառներում կամ ինչ է Instagram-ի ամենահայտնի շան անունը: Բայց, ըստ ամենայնի, նա էլ, շներն էլ, խաղից գոհ են մնացել:










































