Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպելու է համաշխարհային առաջնորդների հետ՝ քննարկելու համար ԴԱԻՇ-ից բխող սպառնալիքը:
Հանդիպման ժամանակ կքննարկվի ԴԱԻՇ-ից բխող հիպոթետիկ «միջուկային ահաբեկչությունը»: Ընդ որում, ԱՄՆ նախագահի վարչակազմում չեն ճշգրտել, թե արդյոք ահաբեկիչներն ունե՞ն միջուկային նյութեր ու նման հարձակումների համար զենք:
Հանդիպմանը, որը տեղի կունենա միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում, կմասնակցեն Եվրոպայի, Թուրքիայի, Չինաստանի ու մյուս երկրների առաջնորդները:









































