Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը հետաքրքրված են Թուրքիայում երրորդ ատոմակայան կառուցելու հարցում:
Թուրքիան արդեն իսկ բանակցում է ամերիկյան Westinghouse Electric Company և չինական State Nuclear Technology Corporation (SNPTC) ընկերությունների հետ:
Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը հայտնել էր, որ երկրում կառուցվելու է երեք ատոմակայան: Թուրքիայի առաջին ատոմակայանը Ռուսաստանի հետ համատեղ կառուցվելու է Աքքույու վայրում:









































