Saturday, 04 05 2024
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ

Բակո Սահակյանը սահմանադրական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում նախագահը նշել է, որ ցանկացած պետությունում, մեր երկրում եւս հասարակական հարաբերությունները անընդհատ փոփոխվում են՝ պահանջելով իրավակարգավորման նոր լուծումներ, որոնցից մի մասը առաջացնում են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն: «Ցանկացած փոփոխություն կատարելիս պետք է ելնել երկրի անվտանգության, ժողովրդավարության եւ հասարակության համախմբվածության ամրապնդման հրամա յականից: Դա պարտավորեցնում է հանրային եւ պետական շահը վեր դասել ամեն ինչից»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ սահմանադրական բարեփոխումների հիմքում պետք է դրվի ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության հետագա ամրապնդումը, իշխանության ճյուղերի հավասարակշռումը, պետական կառավարման արդյունավետության բարձրացումը՝ հավելելով, որ անհրաժեշտ է լինելու անել ամեն ինչ` գործընթացը բաց ու թափանցիկ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում անցկացնելու համար:

«Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ հենց ինքն է որոշում իր ապագան: Մեր ժողովրդի արժեհամակարգը, նրա պատմությունը եւ անցած ուղին, լավատեսությունը եւ սեփական ուժերին ապավինումը թույլ կտան նրան կատարել ճիշտ ընտրություն»,- եզրափակել է Նախագահ Սահակյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները, օրենսդիր, գործադիր եւ դատական թեւերի ներկայացուցիչներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում