2012-ին ՄԱԿ-ն իր 66/281 բանաձևով մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր՝ պաշտպանելու համար այն գաղափարը, որ երջանկության ձգտումն ընդհանուր զգացում է մեր մոլորակի վրա բնակվող բոլոր մարդկանց համար:
Տոնը կոչված է նաև ցույց տալու, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից մեկն է: Ուստի տոնի հիմնադիրները բոլոր երկրներին կոչ են անում իրենց ջանքերն ուղղել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ապահովմանը: ՄԱԿ-ը բոլոր անդամ երկրներին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին ու մասնավոր անձանց առաջարկում է նշել Երջանկության միջազգային օրը ըստ արժանվույն, այդ թվում՝ իրազեկող միջոցառումներ անցկացնելու միջոցով: