Բելգիայի ոստիկանությունը հաստատել է Փարիզի ահաբեկչության մասնակիցների ձերբակալման հատուկ գործողությունների անցկացումը, հայտնել է France 2 հեռուստաալիքը:
Ոստիկանության աշխատակիցները նաև հայտարարել են, որ արշավի ընթացքում ձերբակալվել է հինգ մարդ:
Բացի այդ, հայտնել են, որ Բրյուսելի Մոլենբեկ համայնքում արշավի ընթացքում տեղի է ունեցել երկու պայթյուն:






































