Նամակը, որը ստացել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի որդին, թունավոր նյութեր չի պարունակել: Այդ մասին հաղորդում է NBC 4 New York հեռուստաալիքը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 32-ամյա Էրիկ Թրամփը կասկածելի նամակ է ստացել սպիտակ փոշով: Նշվում է, որ նամակը Բոսթոնից է եղել:
Հաղորդագրությունում ասվում է, որ փոշին թունավոր չէ, սակայն չարագործը սպառնացել է ուղարկել ևս մեկ նամակ վտանգավոր նյութով, եթե Դոնալդ Թրամփը չդադարեցնի նախագահական ընտրապայքարին իր մասնակցությունը:









































