Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը երկրի ռեզիդենտներին ու ոչ ռեզիդենտներին մարտի 16-ից արգելել է 10.000 դոլար և ավելի գումար։ Դրա մասին նշված է Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովի հրամանով, որը հրապարակվել է ԿԲ-ի կայքում։
Դրա համաձայն՝ ֆիզիկական ու իրավաբանական անձինք՝ ռեզիդենտներն ու ոչ ռեզիդենտները, չեն սահմանափակվում երկիր արտարժույթ մտցնելու համար՝ դրա մաքսային հայտարարագրումը պահպանելու պայմանով։
Դրա հետ մեկտեղ երկրից արժույթի դուրսբերումը սահմանափակված է 10.000 դոլարի սահմաններում՝ հայտարարագրման պայմանով։ Դրամական փոխանցումների ճանապարհով արժույթի դուրսբերումը թույլատրված է միայն լիազոր բանկերի ու փոստային կապի ազգային օպերատորի միջոցով։ Մնացյալ հարցերը կարգավորվում են արժութային կարգավորման մասին օրենքով։









































