ԵՄ-ն ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Այս մասին ասվում է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի՝ ԵՄ-ի անունից Ղրիմի վերաբերյալ հայտարարության մեջ, որը հրապարակվել է արտաքին քաղաքական ծառայության կայքում:
Փաստաթղթում ասվում է, որ ԵՄ-ն նախկինի պես հաստատապես հետամուտ է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Ռուսաստանին Ղրիմի բռնակցումը:
«ԵՄ-ն նորից հայտարարում է, որ չի ճանաչում և շարունակում է դատապարտել միջազգային իրավունքի այդ խախտումը: Դա ուղիղ մարտահրավեր է միջազգային անվտանգությանը, որը լուրջ հետևանքներ ունի միջազգային իրավակարգի համար, որը պաշտպանում է բոլոր պետությունների միասնությունն ու ինքնիշխանությունը»,- նշվում է հայտարարության մեջ:
Միաժամանակ նշվում է, որ ԵՄ-ն կշարունակի իր չճանաչման քաղաքականության լրիվ իրագործումը, այդ թվում՝ սահմանափակող միջոցառումների միջոցով:










































