Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

2017-ի ինդիկատորը Հրազդանում

Հրազդանի քաղաքապետի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, կարող է վերածվել ընդդիմադիր դաշտի որոշակի ինդիկատորի: Համենայն դեպս դրա մասին են վկայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ՀԱԿ-ի միջև առաջացած որոշակի տարաձայնությունները ընտրական հանձնաժողովներում տեղերի վերաբերյալ:

Ինչպես հայտնի է, Հրազդանի քաղաքապետի թեկնածու առաջադրված՝ ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է ՀԱԿ-ին՝ հանձնաժողովի իր տեղերում նշանակել Սասուն Միքայելյանի ներկայացուցիչներին: ՀԱԿ-ը ըստ էության մերժում է այդ առաջարկը, համենայն դեպս՝ մինչև այժմ: Ստեղծվում է բավականին ուշագրավ մի իրավիճակ, երբ Հրազդանի քաղաքապետի ընտրությանը ընդդիմություն-իշխանություն դիմակայությանը նախորդում է որոշակի դիմակայություն ընդդիմություն-ընդդիմություն տիրույթում:

Այս տեսանկյունից, Հրազդանի քաղաքապետի ընտրությունը ինչ- որ իմաստով վերածվում է համապետական ընտրություններում հնարավոր իրավիճակի փոքրիկ մոդելի: Իհարկե, համապետական ընտրությունները կունենան մի շարք կարևոր առանձնահատկություններ և հանգամանքներ, որոնք կլինեն այլ մասշտաբների, սակայն արդեն իսկ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ուրվագծվում է այն վիճակը, որը կարող է տեղի ունենալ ընդդիմադիր դաշտում առկա լղոզվածության պայմաններում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին, հաջողություն մաղթելով Վարդան Օսկանյանի կուսակցությանը, ասել էր, թե ինչքան շատ լինեն կուսակցություններ, այնքան ավելի լավ ժողովրդի համար: Իրականում իշխանությունն իհարկե ուրախանում է իր համար, որովհետև որքան շատ լինեն կուսակցություններ, այնքան ավելի մեծ է դաշտում մանիպուլյացիաների և մանևրների իշխանական դիապազոնը:

Խնդիրը, սակայն, իհարկե, կուսակցությունների շատն ու քիչը չէ, որովհետև եթե դրանք քիչ լինեն, ապա ավտոմատ կերպով չի նշանակում իշխանության գործի բարդացում: Առանցքային հարցն այն է, թե եղած կուսակցությունները ծրագրային և մեթոդական ինչ դիապազոնում են գործում և ինչ առաջարկներ են ներկայացնում հասարակությանը, ու ինչպես են հիմնավորում սեփական առաջարկները, սեփական գործողություններն ու որոշումները:

Նաև այդ առումով Հրազդանի քաղաքապետի ընտրությունները որոշակի ինդիկատոր են դառնում ընդդիմադիր դաշտի համար, ըստ որում՝ ոչ այնքան անվանապես, թե ներգրավված ուժերից ով ինչպես պահեց իրեն, այլ գործընթացների տրամաբանության առումով, թե ով ինչ հաշվարկներով և ակնկալիքներով է մտել առաջիկա համապետական ընտրությունների նախընտրական գործընթաց և ինչի վրա է հույս դրել՝ հանրությանն արվող առաջարկների՞, թե՞ իշխանությանը մատուցվող ծառայությունների:

 

Լուսանկարը` Ժողովուրդ-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում