Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հետաքրքրել է Լոնդոնի «Արսենալ»-ին, տեղեկացնում է Bleacherreport.com-ը:
Ըստ աղբյուրի` «զինագործներ»-ը կփորձեն բանակցություններ վարել հայ ֆուտբոլիստի հետ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նշվում է նաև, որ «Արսենալ»-ը հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով:









































