Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտը խոսել է իր ապագայի մասին, տեղեկացնում է Fourfourtwo.com-ը:
«Ես մեծ ծրագրեր ունեմ: Ցանկանում եմ մարզել ակումբներ, դա է իմ նպատակը: Կարծում եմ, որ կկարողանամ մեծ օգուտ տալ յուրաքանչյուր ակումբի:
Իհարկե, ապագայում կցանկանայի գլխավորել «Բարսելոնա»-ն: Դա մեծ քայլ կլինի իմ մարզչական կարիերայում»,- հայտարարել է Կլյուվերտը:








































