Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունթեր Բեհլերի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահական կարգավիճակի առաջնահերթությունները, Ղարաբաղյան հակամարտության հարցը, ԵԱՀԿ-ի ու Ադրբեջանի միջև ներկայիս հարաբերություններն ու դրանց հետագա զարգացման հեռանկարները։
Իրազեկելով Ղարաբաղյան բանակցային գործընթացի մասին՝ Մամեդյարովը հայտարարել է «հակամարտության կարգավորման մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամների ներդրման և Մինսկի խմբի ողջ կազմով հանդիպումներ անցկացնելու անհրաժեշտության» մասին։
Բեհլերն իր հերթին նրան ներկայացրել է որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր Գերմանիայի առաջնահերթությունների մասին՝ հավելելով, որ հատուկ ուշադրություն է հատկացվելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին։
Հիշեցնենք, որ Թուրքիան նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է։









































