Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ռուսական S-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի դեմ Իրանի ներկայացրած հայցի հետկանչի հարցը լուծված է քաղաքական մակարդակով:
«Դա տեխնիկական հարց է, այն այլևս քաղաքական հարց չէ, լուծված է։ Իրանական կողմի հետ փոխգործակցությունն ընթացքի մեջ է։ Մենք ելնում ենք նրանից, որ իրանական կողմը պարտավորվել է շուտափույթ հետ կանչել հայցը, ինչը պետք է տեղի ունենա այդ համակարգերի մատակարարման որոշակի փուլում։ Դեռ ամեն ինչ գնում է պլանին համաձայն»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։










































