Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Ինչ նոր բան կլսի Սերժ Սարգսյանը Բրյուսելում

Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին: Սարգսյանի բրյուսելյան այցի առանձնահատկությունն այն է, որ այն տեղի է ունենում Եվրամիությունում մի նշանակալի որոշումից մի քանի օր անց:

Մի քանի օր առաջ Եվրամիության արտաքին գործերի նախարարները հավանության արժանացրին հինգ սկզբունքները, որոնցով Եվրամիությունը պետք է հարաբերվի Ռուսաստանի հետ: Դրանք ըստ էության արձանագրեցին, որ Եվրամիությունը ամրագրում է ՌԴ հանդեպ կոշտ քաղաքականությունը՝ որևէ փոփոխություն պայմանավորելով Ուկրաինայի հարցում Մինսկի համաձայնությունների լիակատար իրականացմամբ, ինչը գործնականում դժվար է պատկերացնել Ռուսաստանի կատարմամբ, ՌԴ հետ որևէ հարաբերություն պայմանավորելով ԵՄ շահերով, ինչը նշանակում է, որ ԵՄ առանձին անդամները ստիպված են լինելու ՌԴ հետ իրենց հարաբերությունները կառուցել Եվրամիության ընդհանուր քաղաքականության շրջանակում: Միաժամանակ ԵՄ արտգործնախարարները որոշում են կայացրել ակտիվացնել կապերը Արևելյան գործընկերության երկրների հետ և մեծացնել աջակցությունը ՌԴ քաղաքացիական հասարակությանը:

Ըստ էության, հինգ սկզբունքները որոշակիորեն եվրոպական քաղաքականության նոր մեկնակետ են, և Սերժ Սարգսյանը ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցում է այդ մեկնակետի սահմանումից մի քանի օր անց:

Եվ այս առումով, բնականաբար, հետաքրքրական հարց է առաջանում, թե արդյոք դա որևէ ազդեցություն կունենա՞ այցի բովանդակության վրա: Ինքնին հասկանալի է, որ խոսքը հրապարակային բովանդակության մասին չէ, այլ կուլիսային հանդիպումների ու զրույցների, շփումների, որ Սերժ Սարգսյանը անկասկած կունենա Եվրամիության քաղաքական ղեկավարության կամ դրա ներկայացուցիչների հետ:

Այն, որ Հայաստանը այստեղ որևէ նոր ասելիք չունի, դա երևի թե կասկածից վեր է: Հարցն այն է, թե նոր մեկնակետ սահմանած Եվրամիությունն ի՞նչ նոր ասելիք կարող է ունենալ Հայաստանին: Առավել ևս, որ Բրյուսելից վերադառնալուց մի քանի օր հետո Սերժ Սարգսյանը մեկնում է ԱՄՆ, որտեղ ևս անկասկած սպասվում են կարևոր շփումներ, այդ թվում՝ ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, այլև ըստ էության առանց չափազանցության անվտանգության միջազգային համակարգի համար շատ կարևոր մի թեմայի՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի պահպանման մեխանիզմների, այդ ուղղությամբ միջազգային մոնիտորինգի համակարգ ձևավորելու ամերիկյան նախաձեռնության շուրջ:

Սա ենթադրում է հարցերի և քաղաքականության համալիր դիտարկումներ, քանի որ անկասկած է միջազգային անվտանգության համակարգի ուղղությամբ ամերիկա-եվրոպական գործակցությունը:

Մասնավորապես, Ղարաբաղյան հրադադարի պահպանման մեխանիզմների վերաբերյալ իրենց առաջարկի հարցում Նահանգները բավական ակտիվորեն դաշնակիցներ էր փնտրում հենց եվրոպական առաջատարների շրջանում, և Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այդ հարցով քննարկումների համար մի քանի շաբաթ առաջ մեկնել էր և Լոնդոն, և Բեռլին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում