ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը մեղավոր է քրիստոնյաների, եզդիների և շիաների կրոնական համայնքների ներկայացուցիչների նկատմամբ Սիրիայում և Իրաքում ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Այս մասին AP գործակալությանը հայտնել են ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի կարծիքին ծանոթ աղբյուրները։
Գործակալության տվյալներով՝ Քերին այդ մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա մարտի 17-ին։









































