Չինական Baidu որոնողական հսկան ծագրում է փորձարկել իր ինքնակառավարվող ավտոմեքենան ԱՄՆ-ի ճանապարհներին՝ հայտնում է The Wall Street Journal-ը։
Թեստերի համար կկիրառվեն BMW 3 շարքի սեդանները։ Տրանսպորտային միջոցի կոմերցիոն տարբերակի արտադրությունը կարող է սկսվել արդեն 2018 թվականին։
Նորույթի վրա աշխատանքում ծրագրվում է գործարկել ընկերության ամերիկյան ստորաբաժանման ուժերը։ Մասնավորապես, դրանում զգալի դեր է խաղում Էնդրու Ինը, որը ներկայումս Սիլիկոնե հավտում Baidu-ի հետազոտական բաժնի ղեկավարն է։












































