Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև շարունակվում են գազի գնի նվազման շուրջ բանակցությունները:
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց, որ Դ. Մեդվեդևը կհայտարարի Հայաստանում գազի գնի նվազման մասին:
«Երբ մեկը մի բան է վաճառում, մյուսը գնում է, մեկը շահագրգռված է մաքսիմալ իջեցնել գինը, մյուսը ինչ-որ չափով իր շահերը ներկայացնել»,- նշեց նախարարը՝ խոսելով ռուսական կողմի հետ գազի գնի վերաբերյալ բանակցությունների մասին: Ըստ նրա, սա շահերի բախման խնդիր է, որը քննարկվում է:
Ի՞նչ կլինի ապրիլի մեկից հետո, երբ ավարտվի գործող սակագնով գազ մատակարարելու պայմանագիրը. նախարարը կարճ պատասխանեց. «Դրանից հետո, հույս ունենք՝ իջնելու է»:
Լևոն Յոլյանն անդրադարձավ նաև «Նաիրիտ» գործարանի վերագործարկման և Հայաստանի տարածքով Վրաստան իրանական գազի արտահանման շուրջ ընթացող բանակցություններին:
Մանրամասները՝ տեսանյութում:










































