Ազգային ժողովում այսօր շարունակվում էՏՄՊՊՀ 2015թ. տարեկան ծրագրի քննարկումը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն անդրադարձավ Հայաստանի տնտեսական զարգացմանը խոչընդոտող համակարգին. «Այդ համակարգը կարելի է բնութագրել հետևյալ կերպ. Սերժ Սարգսյանի ռեժիմը ապօրինի մենաշնորհային արտոնություններ է տվել իր հավատավոր մերձավորներին և պետական իշխանության լծակների ամբողջ համակարգը ծառայեցնում է մենաշնորհների տերերի հարստացմանը և այս իշխանության պահպանմանը»։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ իր խոսքն առաջին հերթին վերաբերում է հատկապես լայն սպառման ապրանքներին՝ հաց, ալյուր, շաքար, կարագ, միս, բենզին…
Լևոն Զուրաբյանի դիտարկմամբ՝ հազարավոր մարդիկ փորձել են զբաղվել ներկրման բիզնեսով և անմիջապես բախվել են մենաշնորհային տեռորի։
«Տպավորություն է ստեղծվում, որ միակ մարմինը, որն այս ամենից տեղյակ չէ, հենց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է, որը վաղուց արդեն վաստակել է իրավունքը վերանվանվելու մենաշնորհների պաշտպանության հանձնաժողով»։
Մանրամասները՝ տեսանյութում:










































