Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Տեո Ուոլքոթը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև կայանալիք առաջին հանդիպումն ավարտվել էր «Բարսելոնա»-ի հաղթանակով (2:0):
««Մենք պետք է դուրս գանք խաղադաշտ և ապացուցենք, որ ամեն ինչ կարող ենք: Կարծում եմ, որ երկրպագուները դեռ չեն հուսալքվել, քանի որ առջևում կա ևս մեկ հանդիպում»,- հայտարարել է Ուոլքոթը:






































