Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի համար վիզային ռեժիմի ազատականացումը կախված է պայմանների հստակ կատարումից։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը.
«Որպեսզի Թուրքիան հասցնի հունիսին սահմանված վերջնաժամկետին, նա պետք է հետագա ջանքեր գործադրի, բոլոր պահանջները կատարի մինչև ապրիլի վերջ։ Պայմանավորվածությունների իրագործման առաջին արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվելու է մինչև ապրիլի վերջ»։
Թիմերմանսը հավելել է, որ ԵՄ-ն մտադիր է Հունաստանին ու Թուրքիային օգնել՝ կապված փախստականների պայմանները բարելավելու հետ։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն արդեն սկսել է 3 միլիարդ եվրոյից միջոցներ հատկացնել Թուրքիային։








































