Ամերիկյան մեքենաշինական General Motors ընկերությունը չորեքշաբթի օրը հայտարարել է Chevrolet Cruze ավելի քան 150 հազար ավտոմեքենա ետ կանչելու մասին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
General Motors-ը ցանկանում է ստուգել ղեկի մեխանիզմն այդ մեքենաներում: Ետ կանչված մեքենաներն արտադրվել են Օհայո նահանգի Լորդսթաուն քաղաքում, իսկ վաճառվել են ԱՄՆ-ում և Կանադայում:
Թեև ընկերությունում նշում են, որ հաճախորդներից դեռ ոչ մի բողոք չեն ստացել, General Motors-ը հայտնաբերել է որոշ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ստուգել հենց մեքենաներում: