Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ադրիանո Կորեյան նոր պայմանագիր է կնքել թիմի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Բրազիլացին իր պայմանագրի ժամկետը երկարաձգել է 1 տարով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ադրիանոն կարող է տեղափոխվել Իտալիա: Բրազիլացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր «Ինտեր»-ը:








































