Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Լիբանանում կայացել է Արցախի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 15-ին մասնակցել է Բեյրութում կազմակերպված՝ Արցախի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, ինչպես նաև հանդիպում է ունեցել մի խումբ լիբանանցի գործարարների հետ: Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արախի անկախության 25-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը վարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին ջերմ ընդունելության և ամենօրյա հայրենանվեր գործունեության համար: Իր ելույթում Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, ասել է.

«25 տարի առաջ Արցախի հայությունը իրավականորեն ամրագրեց սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը՝ Արցախը հռչակելով անկախ: Իհարկե, մենք ստիպված եղանք հազարավոր հայորդիների կյանքերի գնով պաշտպանել այդ իրավունքը, որը հնարավոր չէր լինի առանց մայր Հայաստանի և աշխարհասփյուռ հայության մեծագույն աջակցության: 25 տարի առաջ ունեցել ենք կործանված կայսրություն , քայքայված տնտեսություն, հայաթափված գյուղեր, պատերազմի նախաշեմ, չունեինք զենք ու զինամթերք: Այդ ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում, որ կարող էինք հաղթել այս արդյունքներով, բայց հաղթեցինք: Հետո ոչ ոք չէր մտածում, որ զարգացման այսպիսի տեմպեր կունենանք: Այո, տեմպերը բարձր են, կան նաև բազմաթիվ խնդիրներ: 25 տարիների ընթացքում արձանագրել ենք այն ամենը, ինչը կարող է գնահատվել բավարար: Անտարակույս, սփյուռքահայությունը մեծ դեր է ունեցել և այսօր էլ ունի այդ գործում: Ի՞նչ պետք է ունենանք 25 տարի հետո՝ առաջնահերթորեն ավելի հզոր ու մարտունակ բանակ և զարգացած տնտեսություն ու պետություն: Կուզեի այդ ճանապարհին միշտ գիտակցենք, որ հայրենիքը միայն սիրելու և այցելելու համար չէ, այլ նաև պատասխանատվություն է, որը մենք բոլորս պետք է կիսենք»:

Վարչապետ Հարությունյանը նաև հանդիպել է մի խումբ լիբանանցի գործարարների, ներկայացրել Արցախի տնտեսության առաջնահերթություններն ու ներդրումային գրավչությունը: Գործարարների հետ վարչապետը քննարկել է հնարավոր համագործակցության հեռանկարները, պատասխանել նրանց հարցերին, ինչպես նաև ձեռք բերել որոշ պայմանավորվածություններ կապերի հետագա խորացման շուրջ:

Նշված միջոցառումով ավարտվել է վարչապետի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լիբանանի Հանրապետություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում