Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում խոսելով ներքաղաքական զարգացումների մասին` նշեց, որ Սերժ Ազատիչը վիրտուալ խաղաց իր քաղաքական հերթական խաղի պարտիան և ավարտեց ընդդիմության ջախջախումով`ՀՀՇ-ական ընդդիմությանը զրկելով մոնոպոլ ընդդիմության տիտղոսից, այսինքն 20 տարվա փորձառություն ունեցող գայլը կուլ տվեց նրա խայծը, այնինչ Հակոբյանի խոսքերով ինքը դեռ մեկ ամիս առաջ զգուշացրել ընդդիմության առաջնորդին: Դավիթ Հակոբյանի խոսքերով այդ խաղը ոչ միայն բարոյական և ջախջախիչ պարտության մատնեց ՀՀՇ-ական ընդդիմությանը, այլև մեծ հարված հասցրեց մյուս ընդդիմադիր ուժերին: Ընդդիմության հեղինակությունը վերականգնելու համար Հակոբյանն առաջարկեց երկու տարբերակ. ընդդիմությունը պիտի զիջի մոնոպոլ դիրքերը, գնա ընդդիմության ուժեղացմանը և զերծ մնա լիդերի հիվանդությունից և արտահերթ խորհրդարանական ընտրությունների փոխարեն պահանջի արտահերթ նախագահական ընտրություններ` «կռուտոյ շրջադարձ» անելով ներքաղաքական դաշտում: