Թուրինի «Յուվենտուս»-ը կարող է բարձր պարգևավճար ստանալ, եթե կարողանա հաղթել «Բավարիա»-ին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղում:
Gazzetta dello Sport-ը հայտնել է, որ Մասիմիլիանո Ալեգրիի սաները 12 մլն եվրո կստանա, եթե կարողանա առավելության հասնել «Բավարիա»-ի նկատմամբ:
6 մլն եվրո «Յուվենտուս»-ը կստանա ՈւԵՖԱ-ից, 3 մլն` իտալական հովանավորներից, 2.5 մլն կգոյանա Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղի տոմսերի վաճառքից և շուրջ 500 հազար եվրո թուրինցիները կստանան մյուս հովանավորներից:








































