Tuesday, 07 05 2024
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online

«Մատաղիսի գործով պատասխանատուները և վերահսկողություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»

Մարտի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի աղմկահարույց «Մատաղիսի» գործի առնչությամբ գանգատների վերաբերյալ վճիռը: Շիրակի մարզի դատարանի կողմից արդարացված Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ լիահույս է, որ ՄԻԵԴ-ը կճանաչի խոշտանգումների մասով իր պաշտպանյալների խախտված իրավունքները, իսկ գործով փաստաբան և ՄԻԵԴ հայցը ուղարկած պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշել է, որ իր միակ ցանկությունն այն է, որ ՄԻԵԴ վճռից հետո գործով անցնող բոլոր պատասխանատու անձինք, այդ թվում՝ վերահսկողություն իրականացնողները պատասխանատվության ենթարկվեն։

Հիշեցնենք, որ այդ ժամանակ ՀՀ զինդատախազը ներկայումս ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էր։ «Իմ նպատակը դա է, որ մեղավորներն ու պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեն, անցնեն արդարադատության միջով։ Հակառակ դեպքում, եթե նրանք շարունակեն բարձր պաշտոններ զբաղեցնել, ապա արդարությունը ոչ մի դեպքւոմ, թեկուզ ՄԻԵԴ վճռից հետո չի վերականգնվի»,- ասաց Փոստանջյանը։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ ներկայացված հայցով պետք է պարզվի՝ արդյո՞ք եղել են խոշտանգումներ, թե ոչ, արդյո՞ք Հայաստանում պատշաճ ձևով քննվել է խոշտանգումների հարցը, թե ոչ: Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայցում, մասնավորապես բարձրացվել է վերը նշված երեք հոգու չորս օր ապօրինի անազատության մեջ պահելու հարցը: Հենց այդ ընթացքում էլ իրականացված խոշտանգումների ազդեցության ներքո փորձ է արվել նրանցից խոստովանական ցուցմունքներ կորզել, որի հետևանքով անձանցից մեկը չէր դիմացել այդ խոշտանգումներին ու տվել էր այդպիսի ցուցմունք, որից հետո նոր սկսել էին լրացնել թղթերը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում