Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում կանայք չպետք է խտրականության բախվեն սպորտի ոլորտում։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին։ Նրա խոսքով՝ իրանցի կանայք պետք է զբաղվեն ոչ թե մեկ, այլ մի քանի մարզաձևերով։
Մարտի 15-ին ելույթ ունենալով երկրի առաջատար մարզիկների առջև՝ Ռուհանին հայտարարել է, որ իրանցի կանայք պետք է մասնակցեն մարզական տարբեր մրցաշարերի. «Մենք պետք է կառուցենք հատուկ մարզահրապարակներ՝ նախատեսված կանանց մարզաձևերով զբաղվելու համար, ինչպես որ մենք դա անում ենք կանանց համար»։
Ընդգծվում է, որ Իրանը կանանց մարզաձևերի համար մշակել է հատուկ կանոններ՝ հենվելով կնոջ բարոյական կերպարի հանդեպ իսլամի նորմերի վրա։












































