Վենետիկի հանձնաժողովի փորձագետները, ինչպես նաև ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են խորհրդարանական ընդդիմության հետ:
«Մեր առաջարկները մի թեթև էվոլուցիա են ապրել. կարծես ձևավորվում է մի միասնական պլատֆորմ»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ԸՕ շուրջ կազմակերպված քննարկումներին:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ հինգ պահանջ են ներկայացրել Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ ստորագրված ընտրացուցակների հրապարակում, ցուցակների մաքրում, տեսախցիկների տեղադրում և օնլայն հեռարձակում, մատների թանաքոտում և ռեյտինգային ընտրակարգի մերժում. Լ. Զուրաբյանի կարծիքով՝ առանց այս պահանջների կատարման Հայաստանում պահպանվելու է ընտրակեղծարարության համակարգը:
Լևոն Զուրաբյանի գնահատմամբ՝ տպավորիչ էր եվրոպացի փորձագետների խորաթափանցությունը և այն ուշադրությունը, որով այս փորձագետները և ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի ներկայացուցիչները ուսումնասիրում են մեր փաստաթուղթը:
Մանրամասները՝ տեսանյութում:






































