Ազգային ժողովն այսօր շարունակում էր քննարկել պատգամավորներ Վարդան Այվազյանի, Գարեգին Նուշիկյանի, Միքայել Մելքումյանի Հակոբ Հակոբյանի և կառավարության համատեղ ներկայացված «Ավելացրած արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադարձ կատարելով իրավական տեսանկունից. «Պարզ է՝ 2015-ին ԱԱՀ-ն ապօրինի գանձել են, բյուջեն կերել են, հիմա էլ ոչ ոք փող չի տա: Եթե մենք ունենայինք ինքնուրույն դատական համակարգ, մեր բոլոր քաղաքացիները, ովքեր վճարել էին իրենց ներկրած ավտոմեքենաների համար ԱԱՀ, կարող էին դատական ճանապարհով փոխհատուցում ստանալ: Դա չենք արել: Այսինքն՝ գործող խնդիրը կարելի էր կարգավորել դատական կարգով» :
Մանրամասները՝ տեսանյութում:









































