Քաոս սերմանելու տակտիկան, որը վարում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը, նման է DC կոմիքս արտադրողի Ջոկեր սուպերչարագործի գործողություններին: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այսպիսի կարծիք է հայտնել Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը ճեպազրույցի ժամանակ:
«Նախագահի (Բարաք Օբաման) փորձը՝ ԴԱԻՇ-ը նմանեցնելու Ջոկերին («Բեթմենից»), փորձում է բոլորին պարտադրել իր հայացքը կատարվողի նկատմամբ և քաոս սերմանել»,- ասել է Էռնեստը:
Նրա խոսքով՝ քաոսից իսլամիստները փորձում են շահույթ ստանալ և ազդել քաղաքական մթնոլորտի վրա Իրաքում, Լիբանանում և Թուրքիայում: «Ցավոք, դա ազդում է Եվրոպայում անվտանգության վրա»,- ասել է Սպիտակ տան մամլո քարտուղարը՝ հավելելով, որ Վաշինգտոնը եվրոպացի գործընկերներին զգուշացրել է ահաբեկչական սպառնալիքի մասին:




































