Tuesday, 07 05 2024
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում

Եթե պարզվել է՝ Տիգրան Խաչատրյանը մեղավոր չի, ի՞նչ կարող եմ ասել. Սդղի գյոլում կուրացած երիտասարդի հայրը բողոք չունի

Անցած տարի՝ մայիսի 2-ին, Սյունիքի մարզի Սդղի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կուրացած Հարութ Զաքարյանի հայրը միտում չի տեսնում գործով դատավորի փոփոխության մեջ:

Հիշեցնենք, որ քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Նապոլեոն Օհանյանին և մի քանի նիստ նրա նախագահությամբ էր կայացել, սակայն օրերս գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանին:

Գագիկ Զաքարյանին բավարարում է, որ այս պահին գործով 6 մեղադրյալ կա, և չի անհանգստացնում փաստը, որ Սուրիկ Խաչատրյանի որդին, որը համարվում էր միջադեպի հիմնական կազմակերպիչն ու մասնակիցը, դուրս մնաց գործից։ Ավելին՝ դեպքից հետո պաշտոն ստացավ։ «Նախաքննությունը նորմալ ընթացել ա, 6 հոգի դատվում են, 2-ը նստած են, 4-ն էլ գրավի դիմաց բաց են թողնվել։ Քանի հոգի եղել են, էնքանն էլ դատվում են, ուրիշ մարդ չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հարութի հայրը։

Մեր դիտարկմանը, թե ինքը նախկինում պնդում էր, որ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, մասնակից է եղել ծեծկռտուքին, ինքն է հարվածել Հարութի աչքին, Գագիկ Զաքարյանն արձագանքեց. «Դա մեր գործը չի, դա քննչական մարմինների գործն ա։ Եթե մարդը խոստովանել է, որ ինքն է խփել, 4-5 հոգի էլ ցուցմունք են տվել, որ ինքն է խփել, եզրակացությունը եղել է, որ նույն մարդն է խփել, էլ իմ ձեռքն ինչ կա։ Ես վկա չեմ եղել, որ ասեմ ինքն է խփել։ Եթե քննություն է գնացել և պարզվել է, որ ինքը մեղավոր չի, ես ինչ կարող եմ ասել։ Ուրեմն էդպես է եղել»,- հավելեց Զաքարյանը։

Հիշեցնենք, որ գործով իրականացված նախաքննության ժամանակ պարզվել էր, որ միջադեպի հիմնական մասնակիցը և Հարութին ու նրա եղբորը հարվածներ հասցնողը եղել է Յուրի Մանուչարյանը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Իսկ ծեծի մասնակից մյուս մեղադրյալներին՝ Դերենիկ Հակոբյանին, Շահում Դավթյանին, Սուրիկ Խաչատրյանի եղբայրներ Մայիս, Էյներ և Սեյրան Խաչատրյաններին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Ինչ վերաբերում է Հարութի առողջական վիճակին, ապա բժիշկներին առ այսօր չի հաջողվել վերականգնել աչքի տեսողությունը գոնե որևէ տոկոսով։ Հոր խոսքով՝ մինչ օրս ամեն ինչ արվել է աչքը պահպանելու համար, տեսողությունը վերականգնելու ուղղությամբ դեռ չեն աշխատում։ «Հիմա Հարութը Մոսկվայում է։ Մոսկվայի իրա պրոֆեսորը դեռ երկու վիրահատություն էլ պետք է անի, որից հետո պետք է տեղափոխեն Իտալիա՝ Միլան, որտեղ, տեսնենք, հնարավոր կլինի տեսողությունը ինչ որ չափով վերականգնի, թե ոչ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում